18 05 2022

«Նիկոլին ասում ենք՝ ոչ»․ «Դիմադրության» շարժումը փակել էր Պուշկին-Կողբացի խաչմերուկը



«Դիմադրություն» շարժումն այսօր՝ մայիսի 18-ի առավոտյան ժամը 8-ից ողջ մայրաքաղաքում անհնազանդության խաղաղ ակցիաներ է սկսել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել: Այս պահին մայրաքաղաքում մի շարք փողոցներ փակ են։

«Առանց Նիկոլ Հայաստան», «Միություն, պայքար, հաղթանակ» վանկարկելով ակցիայի մասնակիցները հորդորում են միանալ իրենց։

Տեսանյութում քաղաքացիները փակել են Պուշկին-Կողբացի խաչմերուկը, ակցիայի ընթացքւոմ ոստիակնները եկան և սկսկեցին բերման ենթարկել քաղաքացիներին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ