18 05 2022

Վարորդներ միացեք․ Այս ամենը նրա համար է, որ մեր երկրում թուրքը չդառնա տեր ու տիրակալ․ ակցիա՝ Քանաքեռ-Զեյթունում



«Դիմադրություն» շարժումն այսօր՝ մայիսի 18-ի առավոտյան ժամը 8-ից ողջ մայրաքաղաքում անհնազանդության խաղաղ ակցիաներ է սկսել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել: Այս պահին մայրաքաղաքում մի շարք փողոցներ փակ են։
«Առանց Նիկոլ Հայաստան», «Միություն, պայքար, հաղթանակ» վանկարկելով ակցիայի մասնակիցների հորդորում են միանալ իրենց։

Գեղամ Մանուկյանի գլխավորած խումբը Քանաքեռ-Զեյթունում էր փողոց փակել։ Դիմելով վարորդներին Մանուկյանը ներողություն խնդրեց պատճառած անհարմարության համար, միևնույն ժամանակ նշելով․ «Այս ամենն արվում է բոլորիս համար, բոլորիս համար, բոլորիս արժանապատիվ ապագայի համար, որ մեր երկրում թուրքը չդառնա տեր ու տիրակալ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ