17 05 2022

Նիկո՛լ, ուր գնաս՝ գալու ենք քո հետևից, օր ու արև չենք տալու մինչև հեռացնենք․ Իշխան Սաղաթելյան



Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած՝ «Դիմադրություն» շարժման երթը կանգ առավ կառավարական առանձնատան մոտ, որտեղ ապրում է Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի բակում ցուցարարները վանկարկեցին՝ «առանց թուրքի Հայաստան» և «առանց Նիկոլ Հայաստան»։

Սա վերջին օրերն է, որ մի հոգին այստեղ մնում է, ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, կառավարական առանձնատունը պետք է ծառայի ժողովրդին՝ պատերազմում վիրավորված մարտիկներին։

«Նիկո՛լ, ուր գնաս՝ հետևից գալու ենք՝ կլինի կառավարական առանձնատանը, աշխատասենյակում, Հայաստանի մարզերում, թե արտերկրում, ա՛յ սենց հետապնդելու ենք, գալու ենք քո հետևից, օր ու արև չենք տալու մինչև հեռացնենք։  Նիկո՛լ, դու պետք է գնաս, որ մեր երկրում լինի համերաշխություն, որ հայ ժողովուրդը ապրի, որ Արցախը մնա հայկական, որ հայ մարդը լինի անվտանգ և երջանիկ։ Հետևաբար, այլընտրանք չունես՝ ինչքան անցնցում, այնքան լավ քեզ համար, գնա՛, որ մեր երկրում լինի հանդարտություն և կայունություն»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ