«Վաղն առավոտյան ժամը 8։00-ից սկսում ենք անհնազանդության տարբեր ակցիաներ․ տեղի են ունենալու ավտոերթեր , հաշվի առնելով եղանակային պայմանները վաղը հանրահավաք չենք ունենալու։ Իսկ երեքշաբթի առավոտյան համարում եմ կարևոր․ այդ օրը առավոտյան ժամը 8։00-ից ամբողջ մայրաքաղաքում տեղի են ունենալու անհնազանդության ակցիաներ։ Առնվազն պետք է ձևավորենք 80-100 խմբեր, որոնք առավոտյան 8։00-ին, թողնելով իրենց գործը, առօրյա հոգսը, պետք է դուրս գան փողոց։ Այն քանակությունը , այն բազմաքանակ հանրահավաքները, որ ունենում ենք պետք է ունենանք առավոտյան, որպեսզի ամբողջ քաղաքը կասեցնենք»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
որպեսզի ամբողջ քաղաքը կասեցնենք․ Սաղաթելյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը