15 05 2022

Նիկոլն իշխանության մնալու որևէ ռեսուրս չունի, իր օրերը հաշված են․ Իշխան Սաղաթելյան



«Հիշո՞ւմ եք,  որ մենք շրջափակեցինք կառավարության շենքը, և բազմաթիվ պետծառայողներ ողջունեցին մեզ , որոշները՝ միացան։ Տեղեկություն կա,  որ այդ աշխատակիցներին նկարել են,  փոխանեցել  են նախարարներին և փորձելու են մարդկանց ճնշել կամ՝ աշխատանքից ազատել։  Պատասխանատու կերպով հայտարարում եմ, եթե որևէ աշխատակցի նկատմամբ լինի սպառնալիք  այդ նախարարը, ի դեմս մեզ, հյուր է ունենալու , գնալու ենք իր աշխատասենյակ ու բացատրելու ենք  ինչը ինչից հետո է»,-այս մասին Ֆրանսիայի հգրապարակում հայտարարեց Իշխան Սաղաթելյանը ։ 

«Օրվա իշխանությունն ասում է ապագա կա զիջելով,  մենք ասում ենք ապագա չկա զիջելով, մենք  մերժում ու անընդունելի ենք համարում  երկրի ապագայի մասին՝  օրվա իշխանության պատկերացումները։ Հետևաբար,  այս իշխանությունների ընթացքը պետք է կասեցնենք։ Մեկ անգամ ևս դիմում եմ Հայաստանի,  Արցախի և  Սփյուռքի պատասխանատու  քաղաքական անհատներին  ու ուժերին, գիտական, մշակութային, հոգևոր համայնքին, պահանջատեր երիտասարդույթյանը դուրս եկեք փողոց՝  երկրի՝  դեպի անդունդ կասեցնելու մանդատով»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։  

 «Այն խնդիրները,  որ մենք մեր առջև դրել ենք քայլ առ քայլ իրականացնում ենք․․․  Վստահեցնում եմ, ամեն օր մեր պայքարին միանում են նորանոր շերտեր, տարբեր խավերի ներկայացուցիչներ։ Մեզ անհրաժեշտ է կազմակերպվածության նոր կմակարդակ,  որպեսզի մեր շարժմանը նոր թափ հաղորդենք ․․․Ակնհայտ է՝  Նիկոլն իշխանության մնալու որևէ ռեսուրս չունի,  իր օրերը հաշված են ։ Մենք այս ամբիոնից շատ ենք խոսել անելիքի մասին․  փողոցային պայքարով, համաժողովրդական ընդվզման միջոցով պետք է երկրում ստեղծել երկիշխանություն։ Պետք է ապացուցենք,  որ երկիրն  այլևս իշխանություն չունի և ժողովրդի իշխանությունը փաստ է այս հրապարակում»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ