13 05 2022

29-ամյա Սոնային վրաերթի ենթարկած ՃՈ մեքենայի վարորդն ազատ արձակվեց

29-ամյա Սոնային վրաերթի ենթարկած ՃՈ մեքենայի վարորդն ազատ արձակվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ՃՈ ուղեկցող սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանին կալանավորելու վերաբերյալ Երեւան քաղաքի գլխավոր դատախազի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում Սոնա Մնացականյանին վրաերթի էր ենթարկել ՃՈ ուղեկցող սպայական վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանը։ Սոնա Մնացականյանը վրաերթի էր ենթարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան՝ Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկով անցնելու ժամանակ։

Նշենք, որ վարույթն իրականացնող քննիչը որոշում է կայացրել ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդին ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահը) եւ 244-րդ հոդվածով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ