12 05 2022

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը թշնամին «տնավորվեց» Սյունիքում և Գեղարքունիքում

Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը թշնամին «տնավորվեց» Սյունիքում և Գեղարքունիքում

Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2021 թվականի մայիսի 12-ին, թշնամու զինված ուժերը առանց որևէ դիմադրության, առանց կրակոցի անարգել ներխուժեցին Սյունիք՝ սև լճի տարածք և Գեղարքունիք։

Հետո պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանի հրամանով են հայկական զորքերը հետ քաշվել, որի արդյունքում հնարավոր է դարձել թշնամու սադրանքը։

Վերջերս «Հետք»-ը հրապարակեց՝ միայն Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում, իսկ ավելի կոնկրետ՝ Նորաբակ-Քարվաճառ ճանապարհից մինչև Մեծ ու Փոքր Ալ լճեր ընկած սահմանային հատվածում, 2021 թ. մայիսին թշնամին օկուպացրել է ՀՀ սուվերեն տարածքի առնվազն 32 քառ. կմ տարածք, կամ որ նույնն է՝ 3200 հեկտար տարածություն։

Այս մեկ տարվա ընթացքում ադրբեջանցիները ՀՀ սուվերն տարածքում ամրացրել են իրենց դիրքերը, կառուցել միջդիրքային ճանապարհներ, իսկ հարակից գյուղերից տեղաբնակները պարզապես հեռանում են։

Թշնամին մեկ տարի է տնավորվել է ՀՀ պետական միջազգայնորեն ճանաչված տարածքում, իսկ գործող իշխանություններից զրո արձագանք։

Հիշեցնենք՝ ինչ էր ասում Փաշինյանը Սև լճի մասին․

«Մենք ասենք, որ հա նայենք ուսումնասիրենք, ասե՞նք մենք Սև լճի էդ 30 տոսկոսի համար պատերազմ ենք սկսում, ոչ, չի լինում նման բան, մենք չենք գնալու իրավիճակի սրման: Մենք գնալու ենք իրավիճակի խաղաղ հանգուցալուծման»:

Փաստորեն մեկ տարի է թշնամին տնավորվել է մեր երկրում, իսկ մեր երկիրը չունի ԳՇ պետ, իշխանություններն էլ թշնամու դեմ պայքարի ռազմավարությունը փորձում է կիրառել իր ընդդիմախոսների նկատմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ