11 05 2022

Քաղաքապետարանը ՔՊ-ն դարձրել է իր դուքյանը․ Իշխան Սաղաթելյան



Այսօր առաջին անգամ որոշեցինք շրջափակել պետական շենքերից մեկը՝ Քաղաքապետարանը, որը ՔՊ-ն դարձրել է իր դուքյանը, հանրահավաքի ժամանակ ասաց  ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ։

Քաղաքապետարանում ճնշում են հայացքների համար, սպառնում են հանրահավաքներին մասնակցելու համար և այդ կառույցը ծառայում է ոչ թե երևանցիներին, այլ օրվա իշխանությանը։

«Հետևաբար, մենք նման կառույցները շրջափակելու ենք և հասնելու ենք նրան, որ երկրում ստեղծվի լիարժեք երկիշխանություն»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ եթե այսօր շենքը շրջափակել են 2 ժամ, ապա եթե խելքի չգան՝ վաղը փակելու են 4 ժամ, մյուս օրը՝ 6 ժամ, մինչև հասնեն վերջնական շրջափակման։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ