11 05 2022

Ոստիկանությունն իր պարտականությունների մեջ չէ․ ավտոերթի մասնակից նախկին ոստիկան



«Ներկա իշխանությանը ենթակա  ոստիկանությունն  իր պարտականությունների մեջ չէ։  16  տարի առաջ ոստիկանությունը կատարում էր միայն իրեն վերապահված պարտականությունները, ոմանց լեզվով ասած՝  նախկինների ժամանակ ամեն ինչ իր տեղում էր , ներկայում ոչինչ իր տեղում չէ»,-այս մասին ասաց ավտոերթի մասնակիցներից մեկը։

 Նշենք, որ «Դիմադրության» շարժումը մայրաքաղաքի տարբեր ուղղություններից ավտոերթեր է իրականացնում։ 

«Ժողովրդին բաժանել են  սևերի և սպիտակների, ոստիկանությանը դարձրել են ժողովրդի թշնամի, սա նորմալ չէ, արդեն իսկ պետության կործանում է, չհաշված, որ երկիրը տանում է թրքացման»,-ասաց նա։

Մնարամասն՝ տեսանյութում։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 16։00-ին Ֆրանսիայի հրապարկում նախատեսվում է հանրահավաք։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ