ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը, խոսելով Հայաստանում բողոքի ակցիաների մասին, հայտարարել է, որ «հանրային լայն աջակցության մասին խոսք չկա, նույնիսկ 5-6 հազար մարդ չկա», փոխանցում է Sputnik Азербайджан-ը:
Նրա կարծիքով, «ակցիայի կազմակերպիչները շուրջ 30 տարի կեղծ խոստումներ են տվել հայ ժողովրդին եւ այսօր Հայաստանին տանում են անդունդ»:
Բայրամովը մտավախություն ունի, որ այդ մարդիկ ցանկանում են բարձրացնել Լեռնային Ղարաբաղի թեման:
«Մենք, բնականաբար, հետևում ենք այդ գործընթացներին», - ասել է նա լրագրողներին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը