09 05 2022

Արցախը չենք զիջելու, ապազգային և անկարող այս իշխանությանը վռնդելու ենք․ Զոհերի ծնողները Եռաբլուրում երդվեցին



Եռաբլուրում տեղի ունեցավ երդման արարողություն  Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատների մասնակցությամբ․

«Հայ ժողովուրդը, որ անցել է հազարամյակների միջով, կերտել փառահեղ պատմություն, մասնակցել աշխարհի պատմության կերտմանն, ասօր հայտնվել է պետականությունը վերստին կորցնելու ու բնաջնջման շեմին: 

 Ժամն է եկել արթնանալ ու ոտքի ելնել հանուն գոյության։ Ժամն է եկել պայքարի։ Այսօր մենք, այն սերունդները, որոնք ժառանգել են մեր հերոս նախնիներից հայոց պետությունը, հայկական Արցախը և հայի արժանապատվությունը, մեր զոհված զավակների շիրիմների առաջ ու նրանց անմահ հիշատակով երդվում ենք՝ 

Արցախը չենք զիջելու, ՀՀ-ն հզորանալու է, մնալու ենք հավատարիմ մեր հավատքին, ապազգային  և անկարող այս իշխանությանը վռնդելու ենք

Երդվում ենք

Երդվում ենք

Երդվում ենք»։

Ինչպես 18-ամյա նորակոչիկն է երդվում ծառայել իր Հայրենիքին, ինչպես երիտասարդ զույգն է երդվում եկեղեցու խորանի առաջ, այնպես էլ մեզնից յուրաքանչյուրը պետք է երդվի, որ հավատարիմ է սուրբ պայքարին հանուն Հայաստանի ու Արցախի։

Տուր քո երդումը, կիսվիր քո սոցիալական ցանցում օգտագործելով #Երդվումեմ հեշթեգը, գրառման, story-ի կամ ուղերձի տեսքով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ