09 05 2022

Խոշոր հրդեհ՝ Գյումրիի հյուրանոցներից մեկի տանիքում. տարհանվել է 16 քաղաքացի

Խոշոր հրդեհ՝ Գյումրիի հյուրանոցներից մեկի տանիքում. տարհանվել է 16 քաղաքացի

Մայիսի 9-ին՝ ժամը 01:56-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցում գտնվող «Ալեքսանդրապոլ Հոթել Փալաս» հյուրանոցային համալիրի տանիքում:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Տաթև» տոնավաճառում գտնվող կիսակառույց շինության տանիքում (մոտ 160 քմ)․ ծուխը տարածվել է կից գտնվող «Ալեքսանդրապոլ Հոթել Փալաս» հյուրանոցային համալիրի տանիք:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, հյուրանոցից տեղի ուժերով տարահանվել է 16 քաղաքացի:


Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:35-ին, մարվել՝ 03:08-ին: Այրվել է կիսակառույց շինության տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 80 քմ):

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ