Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հակառակ իշխանական ստոր սադրանքներին, Գյումրիում կայացավ բազմամարդ հանրահավաք սրանց հեռացման պահանջով: Շատ գյումրեցիների հետ զրույց բռնվեցի: Զորակցում էին, նաեւ կային սուր քննադատներ: Նրանց էլ եմ փորձում հասկանալ, իշխանական քարոզչական մամլիչի տակ են:
ՄԻԱՅՆ չեմ կարողանում հասկանալ այն ստահակներին, որոնք կաշառքով, խաբելով, մոլորեցնելով մի խումբ գյուղացիների հանել էին ճանապարհ փակելու: Ի դեպ, դրանց մեծ մասը կապ չունեին գերիների ու գյուղի հետ: Վերջում մոտեցավ գյումրեցի մի տղամարդ, թե բոլորի անունից կներես: Ներելու հարց չկա: Հիմա մեկ հարց ունենք. մեր հասարակությունը թշնամացրած նեռին շուտ հեռացնել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը