04 05 2022

Բախում ԱԳՆ-ի մոտ․ «Դիմադրության» շարժմանը հաջողվեց Արցախի դրոշը տեղադրել ԱԳՆ շենքի վրա



Լարված իրավիճակ էր ԱԳՆ շենքի մոտ։ «Դիմադրության» շարժման մասնակիցները փորձում էին ԱԳՆ շենքի վրա բարձրացնել Արցախի դոշը ինչը դարձավ բախման պատճառ ցուցարարների և ԱԳՆ շենքի մոտ գտնվող ոստիկանների միջև։ Ի վերջո ոստիկանները տեղի տվեցին և ցուցարարներին հաջողվեց ԱԳՆ շենքի  վրա տեղադրել Արցախի դրոշը։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Դիմադրության» շարժումը քայլերթ է անում, նրանք ԱԳՆ շենքի մոտ են հասել Ազգային ժողովի մոտից քայլերթից, որտեղ ակցիա էր՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ