30 04 2022

Պոստեր էի, որ լսեցի՝ մտել են, տունս վառել են, միանգամից եկանք Հադրութ, տեսա մեր բակում թշնամու 8 հոգանոց խումբ



Սարդարապատից մեկնարկած երթի մասնակցիներից է նաև հադրութեցի երիտասարդը, որը երկու պատերազմների մասնակից է։

«Պոստեր էի, որ լսեցի՝ մտել են տունս վառել են, միանգամից եկանք Հադրութ։ Գիտեի ընտանիքիս էլ են սպանել, մեկ օր առաջ էին հանել․․․ եկանք մեր բակում 8 հոգանոց խումբ էր, մտանք մեր գործողությունը կատարեցինք․․․»,-պատմեց հադրութեցին։

Նա նշեց, որ միացել է քայլերթին, քանի որ չի ցանկանում Արցախը տեսնել Արդբեջանի կազմում։

«Չեմ ուզում իմ տեսածը տեսնեն, ոնց ես եմ ապրում, արցախցիները ապրեն, առանց տուն մնան։ պայքարելու եմ մինչև վերջ, որովհետև Եռաբլուրում պառկած տղերքը զոհվել են, որ մեր հայրենիքը մնա։ Իմ կոչն է պատերազմի մասնակից տղաներին ոտքի ելնել, շուտ կարգավորել այս հարցը, որ կարողանանք մեր տունը պահել, ոչ թե խեղճացած պետությունում ապրենք»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ