29 04 2022

Քանի կա Փաշինյանը, թշնամին նրանից հնարավորինս շատ տարածքներ պետք է կորզի․ երթի մասնակից



«Հայկական 2 պետությունների լինել-չլինելու հարցն է այսօր դրված սեղանին, մենք կանգնած ենք վտանգի վատագույն կետի վրա, որ  այս իշխանության կողմից կատարված ցանկացած գործողություն  կարող է անդառնալի լինել, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի  նշած՝  Արցախի հարցի նշաձողի իջեցումը  կարորղ է դառնալ  Արցախի վերջնական կորուստ, իսկ առանց Արցախ Հայաստանի հետ ոչ ոք այլևս հաշվի չի նստի։ Քանի կա Փաշինյանը, թշնամին  նրանից հնարավորինս  շատ  տարածքներ պետք է կորզի», -այս մասին ասաց Սարդարապատից Երևան շարժվող երթի մասնակիցներից մեկը։  

Հիշեցնենք, որ այսօր ժամը 18։30-ին նախատեսվում է նաև «Դիմադրության» շարժման իրազեկման երթ Երևանում: Մեկնարկը Արամ Մանուկյանի արձանի մոտից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ