26 04 2022

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով

Մայրաքաղաքի առանձին հատվածներում այսօր և ապրիլի 27-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ապրիլի 28-ին, 29-ին, 30-ի ցերեկը, մայիսի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18մ/վ:

Մարզերում այսօր, ապրիլի 27-ի, 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ապրիլի 28-ին, 29-ին, մայիսի 1-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-29-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ