25 04 2022

Իշխանության ներկայացուցիչները վախենում են ցանկացած երևույթից, ինչ տեղի է ունենում վերջին օրերի ընթացքում. Փոստանջյան

Իշխանության ներկայացուցիչները վախենում են ցանկացած երևույթից, ինչ տեղի է ունենում վերջին օրերի ընթացքում. Փոստանջյան

Զարուհի Փոստանջյանը գրում է.

Այսօր առավոտյան Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոն նստավայրում հանդիպեցի իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին, ով դատարանում պաշտպանում էր «ծանր վիրավորանք» հասցնելու հոդվածով մեղադրվող մի քաղաքացու։

Ներքոնշյալ տեսարանը դատարանի առջև էր, թվով շուրջ 50 ոստիկանական համազգեստով անձինք՝ տուրիստական ավտոսբուսով, այդ ընթացքում գտնվում էին դատարանի առջև։

Սա ևս մեկ անգամ փաստում է այն մասին, որ իշխանության ներկայաչուցիչները վախենում են ցանկացած երևույթից, ինչ տեղի է ունենում վերջին օրերի ընթացքում և իրենց վախը փոքրիշատե հաղթահարելու համար տասնյակ ոստիկաններով են շրջապատում ցանկացած հաստատություն, որտեղ որևէ գործընթաց է տեղի ունենում։

Այդ ընթացքում մի պապիկ մոտեցավ ինձ և հարցրեց՝ Бандит Յապոնչիկին ե՞ն դատում, որ այսքան ոստիկաններ են հավաքվել այստեղ...

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ