08 04 2022

Սա ոտնձգություն է Արցախի պետական սիմվոլների նկատմամբ․ իրավական ընթացք կտրվի․ Գեղամ Մանուկյան



Բառեր դժվար է գտնել՝ բացատրելու այն ամենը ինչ արվել է, Արցախի դրոշի դեմ պայքարում է Արդբեջանը, Թուրքիան, մեր հայրենակցիները թող սրանից հետևություն անեն։ Այս մաիսն Ֆրանսիայի հրապարակում լրագրողներին ասաց Հայաստան խմբակության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո հանրահավաքի կազմակերպիչները Արցախի դրոշ էին տեղադրել Ֆրանսիայի հրպարակում, իսկ արդեն այսօր առավոտյան Ազգային ժողովրդավարական բեւեռի ներկայացուցիչները ներկել են դրոշը՝ հեռացնելով Արցախը Մայր Հայրենիքից բաժանող սպիտակ հատվածը։

«Այս դրոշի տակ հազարավոր արցախցիներ պատերազմել են և վերջին 44-օրյա պատերազմում արցախցի շուրջ 1000 նահատակ հայրենի հողին է հանձնվել, իրենց դագաղի վրա կրելով այս դրոշը»,- Մանուկյանը։

Պատգամավորը հայտնեց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներից խոսել են Արցախի գլխվոր դատախազի հետ, իրավական ընթացակարգ կտրվի, որովհետև սա Արցախի հանրապետության պետական սիմվոլների նկատմամբ ոտնձգություն է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ