06 04 2022

Արցախի մեծ մասը տվեցին, հիմա ի՞նչ, խաղաղությո՞ւն է․ Գառնիկ Իսագուլյան



Մեծագույն ցավ է ինձ համար, մենք կարծես Արցախի մասին անցյալով ենք խոսում, այիսնքն մարդիկ համակերպվել են նրան, որ կարող է Արցախը Արդբեջանի կազմում լինել, իսկ մենք պայքարում ենք, որ չմնա, սա ինձ համար անհասկանալի է։ Այս մասին Yerevan.Today-ին ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

«Բոլոր նրանք, ովքեր կնպաստեն նրան, որ անկախ Արցախի Հանրապետությունը որպես հանրապետություն չի լինելու այդ մարդիկ պետք է պատժվեն, պատերազմական և ռազմական դրության համարժեք պատիժ։ Հիմա մենք մտածում ենք՝ ոնց անենք, որ Արցախը Ադրբեջանի կզմում չլինի»,-ասաց Իսագուլյանը հավելելով, որ իշխանության առաջ քաշած խաղաղության դարաշրջանը կեղծ ու սարսափելի օրակարգ է։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ