Ռուբեն Մելիքյանը գրում է.
Ստեփանակերտի շուկայում Էդմոնի ստացած «ջերմ ընդունելությունը» ավելի, քան բնական է։ Սեփական փորձից եմ ասում - եթե ուզում ես իմանալ, թե ինչ ԻՐԱԿԱՆ վերաբերմունք կա քո հանդեպ Արցախում, գնա՛ Ստեփանակերտի շուկա։
Երբ նոր էի աշխատանքի անցել Արցախում, շուկայում իմ նկատմամբ վերաբերմունքը բավական սառն էր ու կասկածամիտ։ Օրինակ՝ ականջիս մեջ է մի տատիկի խոսքը՝ «Ա խո՛խա, ե՛կ մըր սարերի բերքից վեր կալ։ Չնայած տյու քաղքե՛ցիըս։ Տյու գյու՛դումըս վեչ թա սարերի ղադրը վերնա»։ Ու նման «խայթոցներ»։
Այնուհանդերձ, աշխատանքիս վերջում ու հատկապես հրաժարականիցս հետո միայն օրհնանքներ ու շնորհակալություններ էի լսում Ստեփանակերտի շուկայում։
Ստեփանակերտի շուկայում կեղծիքն ու սուտը լա՛վ են տարբերում ազնվությունից ու բացճակատությունից։ Ու հատուկ հանձնարարությամբ «ընդդիմադիր խաղացող» Էդմոնի շրջասացությունները («կռուտիտները») այնտեղ չեն աշխատել ու չէին էլ կարող աշխատել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը