05 04 2022

Ձեզ կսպասեմ այնտեղ․ Աղվան Վարդանյանը ՔՊ-ականներին հրավիրեց հանրահավաքի



 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին ու կառավարության անդամներին հրավիրեց այսօրվա հանրահավաքին։

«Հարգելի գործընկերներ, հարգելի լրագրողներ, առաջարկում եմ, հորդորում եմ այսօր՝ ժամը 18։30-ին, Ազատության հրապարակում  մասնակցել հանրահավաքին»,-նշեց Վարդանյանը։

Նա ասաց, թե հանրահավաքի օրակարգը վերաբերում է յուրաքանչյուրին։

«Ձեզ կսպասեմ այնտեղ, կուզե՞ք կոնկրետ տեղ պայմանավորենք, որ չկորցնենք իրար»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ