31 03 2022

Նոր փորձություն վարորդների համար․ Կվերանորոգվի «Լամբադա» կամուրջը

Նոր փորձություն վարորդների համար․ Կվերանորոգվի «Լամբադա» կամուրջը

 Ապրիլի 1-ից հատվածաբար հիմնանորոգվելու է Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթ (Լամբադա) տրանսպորտային հանգույցը։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթ (Լամբադա) տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հատվածի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 1-ից ժամանակավորապես փակվելու են հանգույցի՝ նաև տրանսպորտային վերգետնյա առանձին ուղղությունները»,– նշված է հաղորդագրության մեջ:
 
I փուլ – 01.04․22թ․- 30․04․22թ.՝ Ազատության պողոտայից դեպի Դ․ Անհաղթի փողոց (դեպի Զեյթուն): Այլընտրանքային ճանապարհը՝ Ազատության պողոտա - Սուրենյանց փողոցով,
 
II փուլ – 01.05 22թ․ - 31․05․22թ.՝ Կոմիտասի պողոտայից դեպի Ազատության պողոտա (դեպի Հաղթանակ զբոսայգի),
 
III փուլ – 01.06․22թ․ - 30․06․22թ.՝ Դ․Անհաղթից դեպի Ազատության պողոտա (դեպի նախկին Ռայկոմի ուղղությամբ),
 
IV փուլ - 01.07․22թ․- 31․07․22թ.՝ Ազատության պողոտայից դեպի Կոմիտասի պողոտա։

Ազատության պողոտա - Դավիթ Անհաղթ տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հատվածի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված երթևեկության փոփոխությունների գծապատկեր - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2022

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ