10 04 2020

Աղքատության վերացման ուղղությամբ մեկ գերատեսչության գործառույթը բավարար չէ․ Բաթոյան

Աղքատության վերացման ուղղությամբ մեկ գերատեսչության գործառույթը բավարար չէ․ Բաթոյան

Սոցիալական աջակցության ոլորտում փորձել ենք համակարգային լուծումներ բերել: 2020-ին օրենսդրական փոփոխություն տեղի ունեցավ, և գործընթացը շարունակվում է: Նպաստի համակարգում գրանցված է եղել ավելի քան 105 հազար ընտանիք, որոնցից 86 հազար 700 ընտանիք ստացել է նպաստ: Նպաստի միջին չափը կազմել է 31 հազար 350 դրամ: Մյուս դեպքերում եղել է միանվագ,  եռամսյակային աջակցություն կամ հրատապ օգնություն: Այս մասին ԱԺ  առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը` ներկայացնելով կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:

Նախարարը նշեց, որ աղքատության կրճատման մասով մեծ դեր ունի նախարարությունը, սակայն ընդհանրապես աղքատության վերացման ուղղությամբ մեկ գերատեսչության գործառույթը բավարար չէ։

Նախարարը անդրադառանալով գիշերօրթիկ հաստատություններիում գտնվող երեխաներին, նշեց, որ այն երեխաները որոնք հաճախել են գիշերօթիկ հաստատություններ և ստացել են աջակցություն այդ նույն աջակցությունը  նրանք շարունակում են ստանալ տանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ