20 05 2015

Էլեկտրաէներգիայի սակագինը կարելի է նվազեցնել առնվազն 15 տոկոսով.կառավարման փորձագետ



Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը կարծում է, որ էլեկտրաէներգիայի գինը ոչ, թե պետք է բարձրանա, այլ հակառակը՝ իջնի: ՀԷՑ-ում առաջին հերթին պետք է արդյունավետ կառավարում իրականացվի: Ըստ փորձագետի՝ Հայաստանն այլևս չի կարող թաքցնել պետական կառավարման անարդյունավետությունը: Մեսրոբյանի խոսքով՝ առանց վտանգելու ընկերության գործունեությունը, կարելի է նվազեցնել ծախսերը: Օրինակ՝ աշխատանքի որակին չեն նպաստում ՀԷՑ-ի բազամաթիվ վարչությունները, էրմիատաժի մակարդակի սենյակների վերանորոգումը, բազմաթիվ վարորդները, օգնականները, խնջույքները: Տնտեսագետ Արտակ Մանուկյանը համեմատական անցկացնելով այլ երկրների հետ, նշեց, որ Հայաստանի միջին աշխատավարձով, քաղաքացին կարող է 3 անգամ ավելի փոքր ծավալի էլեկտրաէներգիա ստանալ:

 

Թեմայի մասին մանրամասն տես նաեվ`

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ