02 02 2018

Երբ երկրի նախագահը թոշակի տեղեկանք տանելու ժամանակ չունի

Երբ երկրի նախագահը թոշակի տեղեկանք տանելու ժամանակ չունի

Բրազիլական Սան Պաուլու նահանգի իշխանությունները դադարել են թոշակ վճարել երկրի գործող նախագահ Միշել Թեմերին, քանի որ ղեկավարը չի ներկայացրել «կյանքի ապացույցներ»՝ իր ողջ լինելն ապացուցող փաստաթղթերը: Թեմերը պետք է փաստաթղթերը ներկայացներ դեռևս 2017թ. սեպտեմբերին, ինչը չանելու պատճառով նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների թոշակը չի ստացել:

Նախագահի աշխատակազմիցուշագրավ պատասխան են տվել կատարվածին՝ փաստաթղթերի ներկայացման համար ազատ ժամանակ նախագահը չունի:

Թոշակառուներն այդ երկրում ամեն տարի իրենց ծննդյան օրը ներկայացնում են նման փաստաթուղթ:

 Թեմերի 77-ամյակը լրացել է 2017-ի սեպտեմբերին:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ