19 02 2025

2026 թ․ հունվարի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն թվային համակարգով․ Սարգսյան 



 

Հանրապետությունում աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրման աշխատանքներն ակտիվ փուլում են։ Արդեն ստեղծվել է  աշխատանքային խումբ, առաջիկայում սպասվում է ենթակառուցվածքների ապահովման գործընթացը։ Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը՝ նշելով, որ համակարգը ներդրվում է փուլային տարբերակով։

Բոլոր աշխատանքային պայմանագրերը կնքվելու են թվային համակարգով, և բոլոր գործընթացները լինելու են էլեկտրոնային եղանակով։ «Գործելու է պորտալ, որտեղ մուտք են գործելու գործատուները, և այնտեղ լինելու է հնարավորություն ստեղծելու աշխատանքային պայմանագիր։ Ասեմ, որ ի սկզբանե լինելու է աշխատանքային պայմանագրի կաղապար, այսինքն՝ կոնկրետ պարտադիր դաշտեր, որտեղ գործատուն պետք է լրացնի համապատասխան տվյալները։ Ամեն դեպքում համակարգը ճկուն է ,և, եթե կլինեն դրույթներ, աշխատանքային պայմաններ, որոնք աշխատողը կամ գործատուն կուզենան ներառել պայմանագրում, ապա կարող են ավելացնել»,-ասաց ժորա Սարգսյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ