Կենսաթոշակային ռեֆորմը ՀՀ-ում ձախողվել է: Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, հայտարարեց Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Կենսաթոշակային ռեֆորմը ՀՀ-ում ձախողվել է, որովհետև երբ պարտադիր կուտակային համակարգը ներդրվում էր, հիմնավորում տրվեց՝ առաջինը, որ սա կապահովի մեր հայրենակցիների բարակեցիկ ծերությունը: Քանի չկա առաջին թոշակառուն, որը ստացել է առաջին կենսաթոշակը, չես կարող ասել: Մյուսը, որ էս փողերը կգնան մեր տնտեսության զարգացմանը: Տնտեսությունը զարգանում է իրական հատվածում ներդրումներ կատարելով ու դրա մասին է, որ այսօր իշխանությունները չեն խոսում ու դա կենսաթոշակային հիմնադրամների պրոբլեմը չէ. այդ հիմնադրամները մանրադիտակով փորձում են ձեռնարկություն գտնել, որտեղ կարելի է ներդրում անել ու ճարահատյալ՝ ավանդների մեջ են ներդրում անում»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը