Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանըհերթով թվարկեց մանկապարտեզները, որոնք նորոգվում են։ Արմավիրի մարզի Այգեվան համայնքում մսուր մանկապարտեզին անդրադառնալիս, դիմեց տարածքային կառավարման նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանին, որը մինչ այս Արմավիրի մարզպետն էր, թե ինչ վիճակում է։ Խուդաթյանը պատասխանեց, որ հոկտեմբերին պետք է բացվեր, սակայն խնդիրներ են առաջացել։
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Դե գոնե մի ասեք, որ հոկտեբերին բացվելու է։ Հիմա մարդիկ, ասենք էդ գյուղի ժողովուրդը տեսել են, չէ՞, տեսախցիկների առաջ ասել եմ ե՞րբ ա բացվում, ասել եք՝ հոկտեմբերին է բացվում, ես էլ գրել եմ հոկտեմբերին մանկապարտեզը բացվում է։ Հիմի ստացվե՞ց, որ սուտ ասեցի։ Ստացվեց։ Կարա՞ հանրապետության ժողովուրդն ասի՝ վարչապետը սուտ ասեց․ իհարկե՝ կարա»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը