27 02 2024

Ատեստացիան հավասարեցնել դրամական բավարարման՝ անընդունելի է․ Սեյրան Օհանյան 



Այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ հերթական նիստում «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն անդրադառնալով բանակում ատեստավորմանը, ասաց․ «Մեր տեսակետը հետևյալն է՝ ատեստացիան պետք է կապել գումարի հետ։ Ատեստացիան դա որակավորում է յուրաքանչյուր զինծառայողի համապատասխանությունը պաշտոնին։ Կամ նա արժանի է առաջխաղացման, կամ պետք է պաշտոնից ազատվի, կամ տեղափոխվի հավասարազոր պաշտոնի։ Սա ստեղծում է նաև անհավասար պայմաններ։ Պետք է ընդհանուր առմամբ վերլուծություն կատարել և բազային դրամական բավարարման և հավելումների, հավելավճարների քանակը բարձրացնել այնպիսի աստիճանի, որը հնարավորություն կտա հետագայում այն ինչ մենք ցույց ենք տալիս համացանցով, լրատվամիջոցներով և այլն, դա հրամանատարական պատրաստության մաս է և բանակում գոյություն ունի դասային որակավորման աստիճաններ, ինչը նաև համապատասխանում է այսօրվա ձեր ընդունած գերազանց, լավ, բավարար գնահատականներին»։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ