21 10 2016

Դրամահավաքը մեկնարկել է

Դրամահավաքը մեկնարկել է

«Հայաստան» համահայկական հիմնադրամի 2016թ.-ի դրամահավաք քարոզարշավը մեկնարկում է Հայփոստի հետ համատեղ իրականացվող դրամահավաք-ձեռնարկով, որն այս տարի կանցկացվի «Իմ Արցախը» խորագրի ներքո: Նախորդ տարիների նման, նվիրատվություններ կընդունվեն Հայփոստի երևանյան և մարզային բոլոր բաժանմունքներում՝ հնարավորություն տալով ցանկացողներին մասնակից դառնալու Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը:

Սկսվելով հոկտեմբերի 20-ին՝ փոստային նվիրատվությունները կշարունակվեն մինչև տարեվերջ:

Հիշեցնենք, որ «Մեր տունը» խորագրով համահայկական «Հեռուստամարաթոն–2015»-ին հավաքվել էր 10 մլն 378 հազար 465 դոլարի նվիրատվություն և նվիրատվության խոստում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ