Պարոն Ջանջուղազյան, իմ գործընկերոջ հարցին ի պատասխան, դուք ասացիք, որ տրամաբանական շղթան ձեզ համար պարզ չէր: Պարազաբանեմ և իմ շատ ուղիղ հարցին ակնկալում եմ ձեր շատ ուղիղ պատասխանը: Ազգային ժողովում ելույթի ժամանակ դիմելով ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածու է առաջադրել ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:
«Դուք ասացիք, որ ձեր գործունեության ողջ ընթացքում եղել եք անաչառ և շարունակելու եք նաև այդպես գործել ձեր հետագա գործունեության ընթացքում: Պնդեցիք նաև, որ ունեք բավականին ամուր կամային հատկություններ, ինքնուրույնություն դրսևորելու և ղեկավարության դիրքորոշումներին դեմ հանդես գալու համար: Հիմա ես ձեզ իրոք տալիս եմ ուղիղ հարց և ակնկալում եմ համարձակ պատասխան. դուք թալանչի՞ եք, թե այս իշխանության ներկայացուցիչներն են ստել»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը