Իշխանությունը լավ էլ ունակ է, բայց երբեք չի անելու, որովհետև այդ քայլերն անելուց հետո իր կենսական իմաստը կորում է: Այս մասին Հայկական օրակարգ» հետպատերազմյան անելիքներ թեմայով քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով կարծիքին, որ ներկա իշխանություններն ունակ չեն որևէ բան անելու միասնությունը վերականգնելու համար:
«Իշխանությունն իր մնալու գրավականը տեսնում է այս վիճակը, հենց գնաց նոր փուլի, հետպատերազմյան նոր փուլի էջի, իրենց իմաստը կորելու է: Ո՞վ պետք է անի, պետք է անեն ոչ իշխանական համակարգերը. կա երկու ընդդիմադիր խմբակցություն կազմաված բավականին մեծ թվով գրագետ և լուրջ մարդկանցով, բայց իրենք իրենց առաջ դրած խնդիրը չեն կարողանում լուծել, դրանցից մեկն այս փուլում այդ ձևաչափերի դիսֆունկցիոնալ լինելն է: Դա մի քիչ աբսուրդ է, դու կազմաված լինես բավականին մեծ թվով լուրջ մարդկանցից, բայց չի ստացվում գործը: Հաջորդը՝ մենք նայում ենք հանրային դաշտում կա մի մեծ ցանկ լուրջ մարդկանց, ովքեր շատ գրագետ և ճիշտ բաներ են խոսում, որոնք մասնագետներ են, լայն մտահորիզոնով մարդիկ, հիմա այդ ցաքուցրիվը ոնց պետք է դառնա ընդհանրական բովանդակություն: Աշխարհն այլ բան չի հորինել, և մենք էլ չպետք է նստենք ու հորինենք, դա որևէ միավորն է, դա կարող է լինել շարժում, դա կարող է լինել քաղաքական կուսակցություն, դա կարող է լինել մի շարք ուժերի նոր ձևաչափ, դաշինք: Շատ կոնկրետ հարց եմ դնում ես՝ հիմա այս քննարկումը և այլ հարթակներում այլ քննարկումներ լինում են՝ բաց կամ փակ, իրենք, ի վերջո, պետք է հանգեցնեն դրան, այդ հանգրվանին, որովհետև եթե մենք քննարկեցինք ու գնացինք տուն, ոչինչ չի լինելու, գալու է նոր աղետը, եթե մենք քննարկեցինք և հաջորդ հանգրվանին իքս ժամանակ հետո էկանք էդ մտքին, որ նոր բան է մետք մտածել, ուրեմն մենք կգանք, ուրեմն պրոցեսը առաջ կգնա՞:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը