23 02 2022

Մենք վիժեցնելու ենք հայ-թուրքական այս սիրախաղը․ Իշխան Սաղաթելյան



Հեռացնել այս իշխանություններին, ուրիշ տարբերակ չկա։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղթելյանը։

Նրա խոսքով, ՔՊ-ի կողմից երկրորդ կարևորագույն հարցի վերաբերյալ արտահերթ նիստի ձախողումը ապացույց է, որ խորհրդարանում հարցեր չեն լուծվելու․ «Իրենք պատրաստ չեն, իրենք շարունակելու են սպասարկել թշնամու շահերը․․․»։

Իշխանությանը հեռացելու ընդդիմության նպատակների վերաբերյալ Սաղաթելյանը նկատում է․

«Մենք պետք է վիժեցնենք և ձախողենք այս պարտվողական օրակարգը։ Հայաստանը մեկ անգամ ևս մեկ կորուստի, նոր պատերազմի տանելու իրենց քաղաքականությունը։ Պետք է կազմակերպել հասարակությանը այս օրակարգերի դեմ ձևավորել համազգային, համաժողովրդական շարժում այլ տարբերակ չկա»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ