20 02 2022

Եկեղեցին պատրաստ է ամեն տեսակի հանձնառության և պատասխանատվության ստանձման. Մայր Աթոռը՝ 2-րդ նախագահի առաջարկին․ News.am

Եկեղեցին պատրաստ է ամեն տեսակի հանձնառության և պատասխանատվության ստանձման. Մայր Աթոռը՝ 2-րդ նախագահի առաջարկին․ News.am

News.am-ը գրում է․ՀՀ երկրորդ նախագահի բարձրաձայնած առաջարկի շուրջ ընդհանուր համախոհություն ձեւավորվելու պարագային Եկեղեցին պատրաստ է ամեն տեսակի հանձնառության եւ պատասխանատվության ստանձման՝ հանուն հայրենիքի եւ մեր ժողովրդի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը` անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ հոգևոր դասից Հանրապետության նախագահ առաջադրելու տեսակետին:

«ՀՀ երկրորդ նախագահի բարձրաձայնած առաջարկի շուրջ ընդհանուր համախոհություն ձեւավորվելու պարագային Եկեղեցին պատրաստ է ամեն տեսակի հանձնառության եւ պատասխանատվության ստանձման՝ հանուն հայրենիքի եւ մեր ժողովրդի։ Պատրաստակամության այս ոգին բխում է Հայոց Եկեղեցու կոչումից եւ ազգապահպան ու պետականակերտ պատմական փորձառությունից»,- ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր ասուլիսի ժամանակ առաջարկել էր Հայաստանի նախագահի պաշտոնում առաջադրել հոգեւոր առաջնորդներից մեկին:

 «Եթե մենք ուզում ենք ունենալ նախագահ, որը կառաջնորդվի միայն ազգային շահով, ով կլինի անաչառ, ապա լավագույն տարբերակը՝ հաշվի առնելով մեր հասարակության բեւեռացվածությունը, կլինի այն, որ պետք է առաջադրվի Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր առաջնորդներից մեկը, որը վայելում է համընդհանուր հարգանք։ Այս դժվարին ժամանակաշրջանում նման թեկնածուն լավագույնը կլիներ բոլոր առկա տարբերակներից։ Կարծում եմ՝ կան այդպիսիք։ Նրանք հարգված են եւ առաջնորդվում են բացառապես մեր ազգային շահերով», - ասել էր նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ