«ՀՀ- ում ինչքան որ ստորություններ, ապօրինություններ են տեղի ունեցել Փաշինյան Նիկոլի ձեռամբ , այդ ամենը տեղի էունեցել ԱԱԾ-ի ուղիղ մանակցությամբ ու թողտվութամբ ։ Հիմա շարքային քաղաքացին ինչո՞ւ պետք է հավատա ԱԱԾ-ին»,-այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Արթուր Համբարձումյանը։ Անդրադառնալով՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի թեմային ու նույն հանձնաժողովը նախագահող Անդրանիկ Քոչարյանին , նշեց․
«Մեկ այլ մառազմ է, երբ դավադիր պատերազմի հեղինակները հանձնաժողով են ձևավորում։ Անդրանիկ Քոչարյանն է հարցը տալիս, թե՝ Ալիևը տարբերութուն չկա․․․ Իրենք փորձում են մաքրել, լեգիտիմացնել և պատասխանատվությունն իշխող խմբից գցել , ենթադրենք, ինչ-որ գնդի, վաշտի սերժանտների , ցածր սպայական կազմի ու զինվորականների վրա։ Ստացվում է որ ՀՀ Գերագույն գլխավոր հրամանատար կոչվածը բացարձակ պատասխանտվություն չունի»,-ասաց Արթուր Համբարձումյանը։
Մանրամասն տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը