«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը հարց ուղղելով Պաշտպանության նախարարին նշեց, որ, վերջերս, Արարատի մարզում հանդիպել է քաղաքացու, որի օրինակով բարձրացված խնդիրը համակարգային է։
«Մանուկ Հովակիմյան ժամկետային զինծառայողը, որը մասնակցել է 44-օրյա պատերազմին վնասվածք է ստացել, սակայն չունի հաշմանդամության կարգ , բուժման համար դիմել է առողջապահական հաստատություններ նաև Պաշտպանության նախարարության թեժ գիծ, սակայն պարզվել է, որ առողջությունը վերականգնելու համար անհրաժեշտէ վիրահատություն , որը արժե մինչև 1 միլիոն դրամ և ինչպես փոխանցել են Առողջապահության նախարարությունից, որևէ կերպ պետությունը տվյալ անձին և նրա նման շատ հայրենակիցների աջակցություն չի ցուցաբերում , ցուցաբերում է միայն հաշմանդամություն ստացածներին» ։
Արձագանքնելով նախարարը նշեց․ «Պետք է պարզել, արդյո՞ք դա եղել է բանակում ծառայության ընթացքում» ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը