09 02 2022

Դատավոր Մխիթարյան, հիմա համոզվեցի՞ր, որ ես ճիշտ էի, երբ ասում էի, որ դու համարձակ չես. Էրիկ Ալեքսանյան

Դատավոր Մխիթարյան, հիմա համոզվեցի՞ր, որ ես ճիշտ էի, երբ ասում էի, որ դու համարձակ չես. Էրիկ Ալեքսանյան

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Դատավոր Մխիթարյան, հիմա համոզվեցի՞ր, որ ես ճիշտ էի, երբ ասում էի, որ դու համարձակ չես։ Դե ապրի այդ իրականությունով»:

Հիշեցնենք, այսօր Վերաքննիչ դատարանը մերժեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը։

Նշենք, որ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու համար գրավի չափը պաշտպանները սահմանել են 80 միլիոն ՀՀ դրամից ավելի։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ