08 02 2022

Ընդդիմությունը լինելու է դատարանում՝ ի աջակցություն Առուշ Առուշանյանի. Սեյրան Օհանյան



«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն իր ելույթը սկսեց արձանագրելով, որ հերթական անգամ իշխանությունը մերժեց ընդդիմության առաջարկը և հարցը չներառվեց լիագումար օրակարգ: Նա խոսեց նաև Հայաստանում շարունակվող քրեական հետապնդումներին:

«Ժողովրդավարական արժեքներ դավանող միջազգային հանրության աչքի առաջ ակնհայտ բռնատիրության ձգտող Հայաստանի իշխանությունների գործողություններով ապօրինի կալանավորում են համայնքի ղեկավարներ, դատավորներ, իշխանության քննադատներ:Այս պահին էլ դատարանում քննվում է քաղբանտարկյալ Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցը, խորհրդարանի երկու ընդդիմադիր խմբակցությունները լինելու են դատարանի առաջ, կոչ եմ անում քաղաքացիներին մասնակցել»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ