31 01 2022

Այս իշխանության ցանկացած նախաձեռնություն ռումբ է Հայաստանի Հանրապետության տակ․ Քրիստինե Վարդանյան



Գաղտնիք չէ, որ հիմա ՀՀ-ում լրջագույն խնդիրը անվտանգային ճգնաժամն է, և դա հաղթահարելու ամենահուսալի գործընկերն ու գործիքը հայկական բանակն է, որը ծանր հարված է ստացել, բայց բոլոր հնարավորությունները կան վերակազմավորվելու և նորից ոտքի կանգնելու։ Այս մասին Yerevan.Today-ի հետ հարցազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Նշենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները Հայոց բանակի 30-ամյակի կապակցությամբ այցելել էին սահմանային դիրքեր։ Պատգամավորը հարցազրույցի ժամանակ կիսվեց դիրքեր այցելության իրենց տպավորություններով։

Ինչ վերաբերում է բանակի 30-ամյակը պետական մակարդակով չնշելուն, պատգամավորը նկատեց․ «Կարո՞ղ են արդյոք բանակը կազմալուծածները նշել բանակի տոնը կամ կուզենան, իհարկե՝ ոչ։ Մեր պետությունը փաստացի ղեկավարում են մարդիկ, ովքեր ամոթի և պարտության մարմնացում են և ունենք մի իրավիճակ, երբ թշնամին մեր պետության ղեկավարին անվանում է ծաղրածու և հարբեցող»։  

Հարցազրույցը՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ