24 01 2022

ՀՀ-ում կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկան ինչպե՞ս եք գնահատում․ Վարդևանյան



Տիկին Գրիգորյան, Դուք ինչպե՞ս եք պատկերացնում իրավունքի գերակայությունը, ինչպես եք պատկերացնում սահմանադրության երրորդ հոդվածի իրացումը, մասնավորապես, որ հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով, որպես անմիջականորեն գործող իրավունք։ Այս նորմի իրացումը և երաշխավորումը ինչպես եք պատկերացնելու մարդու իրավունքների պաշտպան ընտրվելու դեպքում։ Այս մասին ԱԺ-ում  հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Վարդևանյանը հնչեցրեց ևս մի քանի հարց․

«Դուք բոլոր դեպքում այս պահին առնվազն շատ անկաշկանդ կարգավիճակում եք, Դուք հանրային ծառայության մեջ չեք և ՄԻՊ թեկնածու եք հանդես գալիս, ինչպիսի՞նն է այս ժամանակահատվածում հնարավորություն ունեցել եք նման դիրքերից ուսումնասիրելու ՀՀ-ում կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկան, ինչպիսի՞նն է Ձեր գնահատականը դրա վերաբերյալ, մարդու իրավունքների պաշտպան ընտրվելու դեպքում ինչպիսի՞ համագործակցություն եք պատկերացնում փաստաբանական համայնքի հետ»։

Գրիգորյանի պատասխանները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ