22 01 2022

Մի իշխանությունը, որը աղետի գոտում անգամ փայտից զուգարան չի սարքել, քննադատում է Քոչարյանին



Մի իշխանությունը, որը աղետի գոտում անգամ փայտից զուգարան չի սարքել չորս տարվա մեջ, մի հատ մաքսատուն են սարքել, որտեղ գործի են ընդունել իրենց մերձավորներին, սկսում են խոսել լայնածավալ շինարարության մասին, ասում են դա գոյություն չունի։ Այս մասին 5-րդ ալիքի հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը։

«Ինձ, օրինակ, հետաքրքիր է այն մարդու ռեակցիան, երբ Ռոբերտ Քոչարյանի օրոք ստացել է բնակարան աղետի գոտում և լսում է դա հեռուստացույցով։ Շուրջ 20 հազար ընտանիք աղետի գոտում ունեցել է բնակարանային պայմանների բարելավում, դա եղել է նոր կառուցված շենքեր, վերակառուցված շենքեր, նոր կառուցված անհատական տներ, մի մասը կատարվել է Լինսի հիմնադրամի միջոցներով՝ մոտ 4000-5000 ընտանիք, մոտ  6000-6500 ընտանիքների բնակարանների գնման վկայագրերի ծրագիր կար, որի մի մասը կտարավել դոնորներով, մի մասը պետական բյուջեի միջոցներով, մնացած մասը մոտ 8000-9000 արվել է մեր բյուջեով, մենք պարտք չենք խնդրել, մենք զարգացել են, ունեցել ենք աճող տնետսություն, կատարել ենք այդ աշխատանքները, ուզում եք քննադատեք, հասեք այդ ցուցանիշին, հետո քննադատեք։ Ցուցանիշից կմ-ներով հեռու եք ու քննադատում եք, ազնիվ չեք գոնե»,-ասաց Միկոյանը։

Երկրորդ նախագահի գրասենյակի համակարգողի խոսքով, Սպիտակ քաղաքում չկա որևէ բազմաբանկարան շենք, ներառյալ՝ դպրոց, մանկապարտեզ, որին Ռոբետ Քոչարյանի ձեռքը չի կպել։

«Սպիտակում վերջերս նորից շինարարական աշխատանքներ էին, ուրիշ հատվածում՝ գերեզմաններում։ Այն տղաները, որոնք հաճախել էին մանկապարտեզ, դպրոց, որ իրենք ապրել էին Քոչարյանի օրոք ստացած տներում․․․ կառուցվող Սպիտակում մեծացած երիտասարդների համար այս իշխանությունը, այո կառուցեց, բայց գերզման․․․»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ