21 01 2022

«Հայր մեր» ասելո՞վ Շուշիի Ղազանչեցոցի խաչը դրեցիք թուրքի ոտքերի տակ. Ագնեսա Խամոյան



Ձեզանից որևէ մեկը չդատապարտեղ ձեր ընկերոջ երեկվա ելույթը։ Ձեր քաղաքկան ուժի ղեկավրը լրագրող է , խմբագիր է, տարիներ շարունակ լրատվական ոլորտում է եղել։ Ձեր թիմակիցը երեկ ԱԺ-ի լրագրողներին, լրագրողական հանրության մի հատվածին անվանեց վերբալ մարմնավաճառներ ու տվեց բարոյականության դասեր։ Դիմելով ՔՊ-ին՝ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

«Մարդ, ով տարիներ առաջ, երբ ղեկավարում էր կուսակցություններից մեկի ֆեյք-ֆաբրիկան, մարմնավաճառ ձևակերպումը տվել էր Ալեն Սիմոնյանին, ասել էր, որ հավերժ է: Մարդը, ով իր այդ որակումից հետո այս ամբիոնից Ալեն Սիմոնյանին ասում է՝ ԱԺ մեծարգո նախագահ, այդ մարդը խոսում է բարոյականությունից»,- հավելեց Խամոյանը:

Խամոյանը դիմելով Ալեքսանյանին, ասաց․ «Դուք այս ամբիոնից պետք է ներղություն խնդրեք լրագրողներից»։

Այնուհետև պատգամավորը նկատեց․ «Հիշատակում եք հայր մերը։ Մի իշխանություն որը ամենամոլի պայքարն է մղել հայոց եկեղեցու դեմ, խոսում է հոգևորից, իսկապե՞ս։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ