26  09  2016

ՀՀԿ-ն նաև հայրենադարձության նախարարություն է ուզում



Կառավարության ու վարչապետի փոփոխությունը պետք է դիտարկել երկրում ընթացքող համընդհանուր բարեփոխումների ու սահմանադրության փոփոխության ֆոնին. սեպտեմբերի 25-ին այս մասին ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Պատգամավորը վստահ է` կառավարության կազմի ու կառուցվածքի փոփոխությունը թույլ կտա տնտեսական ակտիվության աճ գրանցել:

Իսկ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը նշեց, թե վերջին 3 վարչապետների «ինաուգուրացիոն» ելույթների բովանդակությունը նույնն է եղել, բայց դրական առումով ոչինչ չի փոխվել, ու չի փոխվի, մինչև նախկին սխալների համար ոչ ոք պատասխանատվություն չկրի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ