19 01 2022

1995թ․ Թուրքիան ՀՀ-ի հետ օդային գիծը բացելու մասին համաձայնագիր կնքեց․ Գեղամ Մանուկյան



«Պարոն Ռուբինյան, կխնդերմ ԱԺ դահլիճում  ընդհանրապես դիվանագիտական, քաղաքական  պատմության  մասին ելույթների նկատմամբ նախանձախնդիր լինել , հատկապես՝  հայ-թուրքական հարաբերությունների, որ հետո մեր պատգամավորները  թյուրիմացության մեջ չընկեն։ Ցավում եմ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի  , իմ հարազատ ֆակուլտետի  և իմ հարազատ Արևելագիտության ինստիտուտի համար, որ իրենց շրջանավարտները հայ-թուրքական  հարաբերություններն այդքան խորությամբ չեն իմացել»,-ԱԺ ամբիոնի իր ելույթն այսպես նախաբանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Շարունակելով խոսքը պատգամավորը հիշեցրեց  Երևան-Ստամբուլ  թռիչքի մասին․

«ՀՀ և Թուրքիայի միջև գործող  օդային երթուղիները փակվել են 1993 թվականի ապրիլի 5-ին , այն բանից հետո, երբ  մարտի վերջին  և ապրիլի առաջին օրերին  ազատագրվեց Քարվաճառը , այդ ժամանակ Թուրքիան բազմաթիվ գործողություններ նախաձեռնեց, որոնցից մեկն էլ  դա էր․  այդ ժամանակվ ա վարչապետը Սուլեյման Դեմիրելն էր ։ Դրանից հետո , 1995 թվականի  ապրիլի 22-ին,  Հայոց Ցեղասպանության տարելիցից մի քանի օր առաջ, Թուրքիան  և՛ միջ․ ճնշմամբ , և՛ Եվրոպական  ավիացիոն գործակալության ճնշմամբ համաձայնագիր կնքեց ՀՀ հետ՝    օդային գիծը բացելու մասին և օդային գիծը սկսվեց շահագործվել , շահագործում էր Հայկական ավիաուղիները , դրա անունը դրված էր՝ չարտերային , բայց Հայկական ավիաուղիները տարիներ շարունակ շահագործել է  Ստամբուլ -Երևան, Երևան-Ստամբուլ  գիծը, դրանից հետո՝ 2003 -ին, պոլսահայ գործիչ Տիգրան Ալթունը կարողացավ  երկար ջանքերի շնորհիվ  թուրքական ավիաընկերություն ներգրավվել Երևան-Ստամբուլ թռիչքներին։  Որևէ մեկը  դեմ չէ  արտահայտվում  Երևան-Ստամբուլ  և հակառակ ուղղությամբ օդային թռիչքների գործարկմանը, խնդիրը հետևյալն է․  Երևան-Ստամբուլ  օդային գծի վերսկսման մասին ոչ թե Հայաստանի ավիացիոն գործակալության տնօրենն է խոսում , այլ՝  Թուրքիայի արտգործնախարարը՝ Թուրքիայի խորհրդարանում՝ իբրև բարի կամքի դրսևորում։  Տպավորություն է, որ իշխանական պատգամավորները երեկոները Ռոբերտ Քոչարյանի հուշերը կարդում են, երազում Քոչարյան են տեսնում, գալիս են էստեղ՝ Ռոբերտ Քոչարյան են հիշում»,-խոսքը եզրափակեց Գեղամ Մանուկյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ