18 01 2022

Թշնամու առջև նվաստանալը իշխանությանը վերածել է անարժանապատիվ խաղաղություն մուրողների․ Աբրահամյան



Հետպատերազմյան ժամանակահատվածում, երբ թվում էր, որ իշխանության առաջին անելիքը պետք է լիներ Հայաստանի և Արցախի պաշտպանական համակարգերի վերականգնում, նույն իշխանությունը կամ պոպուլիզմով է զբաղված, կամ հանդես է գալիս մի այնպիսի նախաձեռնությամբ, որոնք հանրության շրջանում հուզական զգայական էֆեկտ են ստեղծում։ Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Հասել ենք մի կետի, երբ սահմանից զինծառայողներ են կորում, անհայտ, տարօրինակ պայմաններում գերեվարվում ու սրա պատասխանտուները գրեթե ամենօրյա ռիժիմով  անմեղ դեմքով խոսում են մեր երկրի առաջընթացի և ապագայի մասին»,-ասաց Աբարահամյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ