Ես չեմ հիշում նախկին իշխանությունից մեկին, որն ինձ անընդհատ կասի՝ գնա սանրվածք փոխի և կամ այլ ցինիկ արտահայտություններ կանի, հետո էլ դրանք կմոնտաժեն սոցիլական տարբեր հարթակների համար և այդ ձևով կփորձեն ստորացնել լարգրողին և լրագրողի աշխատանքը: Այս մասին այսօր «Անվտանգություն և ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության հրավիրած «Մամուլը մամլիչի տակ. զսպաշապիկ խոսքի ազատությանը» խորագրով քննարկման ժամանակ ասաց Yerevan.Today-ի լրագրող Սյուզի Բադոյանը: Նրա համոզմամաբ՝ սրանք հատուկ մտածված արշավներ են, որոնք արվում են լրագրողին վարկաբեկելու համար:
«Մենք մի իշխանության օրոք ենք աշխատում, որ ոչ միայն պատերազմի միջով մեզ անցկացրեց, այլ ծաղրեց, հեգնեց, սահմանափակեց մեր իրավունքները, ինչ ուզեց, արեց: Մենք մի իշխանության օրոք ենք աշխատում, որի արդարադատության նախարարը մեզ համեմատում է Նաիրի Հունանյանի հետ: Ես չգտեմ ելքը որն է, բայց մենք լրագրողներս ունենք իշխանության ներկայացուցիչների հետ աշխատելու լուրջ խնդիր, ես այլևս ապավինում եմ ժամանակի զորությանը և սպասում եմ, որ իրավիճակ կփոխվի և դա կլինի հանրության ընկալման հաշվին»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը