15 01 2022

Ալիևը Փաշինյանին չի ընդունում որպես իր հակառակորդ․ Արթուր Ղազինյան

Ալիևը Փաշինյանին չի ընդունում որպես իր հակառակորդ․ Արթուր Ղազինյան

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ալիևը կտրականապես հրաժարվում է ընդունել իր «հաղթանակը» Նիկոլ Փաշինյանի նկատմամբ մի պարզ պատճառով. նա ՓԱ:
Ափշերոնի ֆեյք սուլթանն իր երազներում ցանկանում է հաղթած լինել իրեն և իր հորը ստորացրած ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին:
Բայց դա միայն երազներում, քանի որ իրական կյանքում նույնիսկ չի համարձակվի ուղիղ նայել նրանց աչքերի մեջ և ոսկրային խորության վախ ունի ՀՀ նախկին նախագահներից:
Հ.Գ. Այն որ Ալիևը վերջին 44-օրյա պատերազմում ՉԻ ՀԱՂԹԵԼ, գիտեն աշխարհի բոլոր առաջատար հատուկ ծառայությունները, հետևաբար նաև այդ պետությունների ղեկավարները:
Իսկ այդ փաստը փոթորկում է խաղամոլ ադրբեջանցու փխրուն հոգին և ստիպում նրան հոխորտալ իր հորը ծնկի բերած ժողովրդի և նրա հաղթանակած առաջնորդների հասցեին . . .

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ