14 01 2022

Կար հազար ու մի առիթ՝ մերժելու Ղազախստանում տեղի ունեցողին մասնակցությունը․ Հարությունյան



ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը Ղազախստանում տեղի ուենցող իրադարձություններին ՀՀ-ի մանսակցությունը խիստ վիճահարույց է համարում։

«Փաստորեն Հայաստանը Ղազախստանում պաշտպանում էր մի իշխանության, որը 44-օրյա պատերազմում հաղթելու համար շնորհավորել է Ադրբեջանին»,-ասաց Հարությունյանը։ 

Նախկին վարչապետի խոսքով կար հազար ու մի առիթ մերժելու Ղազախստանում տեղի ունեցողին մասնակցությանը․ «Սկսած նրանից, որ կարող էր ասել՝ իմ ժողովուրդը ինձ չի հասկանա, վերջացրած նրանով, որ պրոբլեմներ եմ ստեղծում ինձ համար։ Մի ղեկավար, որ ամեն օր խոսում է իր ժողովրդի խաղաղության մասին, քայլեր է կատարում, որն ակնհայտորեն նոր սպառնալիք է ստեղծում»,-ասաց Հարությունյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ