ՔՊ-ն չի հաղթել․ համայանքապետարանի շենքն էլ որևէ մեկի սեփականությունը չէ․ Վարդենիսում ավագանու անդամ
Այն ամենն ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել օրենքի պահպանմամբ։ Եթե որևէ խմբակցություն կամ կուսակցոթւյուն չի հավաքում 50+1 ուրեմն մնացած ուժերի հետ կարող է կազմել կոալիցիա, հիմա կազմել է Աhարոն Խաչատրյան դաշինքը Միասնական Վարդենիսի հետ: Այստեղ որևէ անօրինական բան չկա։ Այս մասին Վարդենիսում լրագրողներին ասաց ընդդիմադիր դաշինքի ավագանու անդամներից Խաժակ Մկրտչյանը։
Հիշեցնենք, որ Վարդենիսի նորընտիր քաղաքապետի երդման արարողությունը տեղի ունեցավ համայնքապետարանի բակում, քանի որ ոստիկաններն այդպես էլ չթույլատրեցին ավագանու անդամների մուտքը համայնքապետարանի շենք:
«Համայանքապետարանի շենքը որևէ մեկի սեփականությունը չէ, և եթե սեփականության սկզբունքներով են աշխատում դա ժողովրդավարության, օրինականության ամենակոպիտ խախտումն է։ Ի՞նչ է նշանակում թույլ չեն տալիս մտնել շենք»,- ասաց Մկրտչյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը